Posted in Հանդիպում-քննարկում, Պատմության ընտրությամբ դասընթաց

Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ

2022-ի մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Հասարակագիտական ստուգատես»-ը, որը սկսեցինք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանի հետ զրույցով։ Թեման էր՝ Հայաստանի հանրապետությունն այսօր, սակայն  ավելի շատ խոսվեց ռուս-ուկրաինական պատերազմից, քանի որ այն մեր օրերում, մեր աչքի առաջ տեղի ունեցող իրադարձություն է, բավականին կարևոր թեմա։

Ժամանակի մեջ տեղավորվելու համար սովորողները միանգամից ուղղեցին իրենց հարցերը տիարին։ Համաձայն եմ տիարի այն մտքի հետ, որ ցանկացած դեպքում պետք է բացառել պատերազմը, քանի որ շատ տարբերակներ կան, որպեսզի կանխենք պատերազմը, օրինակ՝ բանակցությունների շնորհիվ: Տիարի խոսքի ընթացքում նկատեցի, որ նա ասում էր, թե պետք է Ադրբեջանի հետ փորձենք հարաբերվել, բայց ես այդքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ, քանի որ ինքներս ենք տեսնում հետևանքները, ադրբեջանցիների վերաբերմունքը մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: 

Ամեն դեպքում, ունեցանք բովանդակալից, օգտակար քննարկում:

Leave a comment