Рубрика: Պատմություն

Պատմություն

9-ՐԴ ԴԱՍ.-ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մարտի 15-19-Նախաքննական պատրաստություն, 7-րդ դասարան
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.
ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Միջնադարում ձևավորված ավատատիրության (ֆեոդալիզմ) հիմքում ընկած հողատիրությունը կալվածքային սեփակա[1]նատիրությունն էր: Մեծ Հայքում մինչև 428 թ. պետական` թագավորական, ծառայողական, մասնատիրական` ժառանգական և համայնքային հողատիրության գերագույն տերը թագավորն էր: Գյուղատնտեսությունը (երկրագործություն, անասնապահություն, այգեգործություն, մեղվաբուծություն) հիմնված էր մասնավոր և համայնական հողատիրության վրա: Համայնական հողային սեփականությունը պետական հողում էր: Այն բաժանված էր հարկատու երդերի միջև: Գյուղական համայնքները թագավորական գանձարանի հիմնական հարկատուներն էին: Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էր բնամթերքով: Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները` իշխանությունների տերերը՝ բդեշխ[1]ները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները: Հորից որդուն անցնող ժառանգական հողերը կոչվում էին հայրենական:


2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Թագավորը և արքունի գործակալությունները: Հայ Արշակունիների թագավորության շրջանում` 65–428 թթ., պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գործակալությունները: 9 Արքունի գործակալությունների ղեկավարների` գործակալների (հազարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, ասպետություն) միջոցով թագավորը կառավարում էր երկիրը: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական– հարկային գործը:


Աղբյուրը՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s