Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում. 2022

2022-ի մարտի 1-ին կրթահամալիրում մեկնարկեց հասարակագիտական ամենամյա ստուգատեսը: Հասարակագիտական ստուգատեսը ամենամյա բաց ստուգատես է, հեղինակվում, կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 

Ես, որպես «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի սովորող, մասնակցել եմ ստուգատեսի հետևյալ ուղղություններին՝

-Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ, որը սկսեցինք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանի հետ զրույցով։ Զրույցի թեման էր՝ Հայաստանի հանրապետությունն այսօր: Մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

-Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 10-ին ունեցանք կլոր սեղան, որին ներկայացրինք «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի՝ 2021-2022 ուստարվա առաջին ուսումնական շրջանի մեր գործունեության արդյունքները: Հավաքին ներկայացան 10-րդ և 11-րդ դասարանների ընտրության խմբերը: Նյութն ավելի մանրամասն կարդալու համար կարող եք անցնել այս հղումով

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ 2022-ի հասարակագիտական ստուգատեսի ընթացքում մասնակցել եմ երկու օգտակար-արդյունավետ կլոր սեղան-հանդիպման: Հուսով եմ՝ 2023 թվականի հասարակագիտական ստուգատեսի ընթացքում նոր և ավելի հետաքրքիր հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ կունենանք։

Leave a comment