Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Մխիթար Սեբաստացու օրը կրթահամալիրում․ կլոր սեղան

Փետրվարի 8-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ կլոր սեղան, որը նվիրված էր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվան։ Մինչ կլոր սեղանը, պատմության ընտրությամբ դասընթացի սովորողներով կատարել էինք նախապատրաստական աշխատանք, որի շրջանակում ես ուսումնասիրել էի Սեբաստացու կյանքը և Մխիթարյան միաբանությունը։ Այս անգամ կլոր սեղանի ընթացքում 10-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի սովորողները ներկայացրին Սեբաստացու կյանքն ու գործունեությունը։ Նշեմ, որ սովորողները շատ ծավալուն աշխատանք էին կատարել, շատ ուսուցողական և կազմակերպված էր ամեն բան։ Աելիտա Շահնազարյանը ներկայացրեց Լևոն Զեքիյանի մասին իր ուսումնասիրությունը, ով հայագետ, փիլիսոփա, Մխիթարյան միաբանության անդամ է եղել։ 

Կլոր սեղանի ընթացքում, ներկայացումներին զուգահեռ, ունեցանք նաև  քննարկում՝ ավելի ծավալուն և բովանդակալից դարձնելով կլոր սեղանը։

Կլոր սեղանի վերջում մեր «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի սովորողներ Կարինեն և Արթենին պատրաստել էին հետաքրքիր հարցաշար, որը վերաբերվում էր Մխիթար Սեբաստացուն և նրա կյանքին ու գործունեությանը։  Հարցաշարը կազմված էր տասնչորս հարցից, որոնց առցանց հարթակում պատասխանեցին ներկաները։ Ի դեպ, հաղթողը ես էի՝ բոլոր հարցերին ճիշտ պատասխանելով։ 

Ամփոփելով կլոր սեղանը՝ ուզում եմ նշել, որ շատ հետաքրքիր, բովանդակալից քննարկում ունեցանք։



Leave a comment