Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում․ 2023

2023-ի մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց 2023-ի հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսը, որը սկսեցինք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանի հետ զրույց-քննարկմամբ։

Ես, որպես «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի սովորող, մասնակցել եմ ստուգատեսի հետևյալ ուղղություններին՝

Ստուգատեսի բացման քննարկման թեման էր՝ <<Մեր փորձը և կրթական համակարգի մարտահրավերները>>։ Շատ բուռն, հետաքրքիր քննարկում էր․ ընթացքում շատ հարցեր էին ծագում, քննարկումը էլ ավելի ընդլայնվեց։
Ստուգատեսի մաս էր նաև հետազոտական աշխատանքների պաշտպանությունը։

Մարտի 15-ին արտագնա ուսումնական պարապմունք ունեցանք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում և <<Զվարթնոց>> տաճարում։ Թանգարանային պատումը կարող եք տեսնել այստեղ։

Քանի որ Տիգրան Հայրապետյանական օրեր էին կրթահամալիրում, կազմակերպվեց ինտելեկտուալ մրցաշար՝ հասարակագիտական թեմաներով, որտեղ մասնակցությունս ցուցաբերեցի, իսկ մեր թիմը գրավեց երկրորդ տեղը։

Մարտի 20-ին՝ Տիգրան Հայրապետյանի օրերին, մասնակցեցի կլոր սեղանի, որի ժամանակ Միջին-Ավագ դպրոցների սովորողները և Քոլեջի ուսանողները ներկայացրին իրենց վերլուծությունները՝ Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընտրանու շուրջ: Իմ ընտրած հոդվածի վերլուծությունը կարող եք կարդալ այստեղ:

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ 2023-ի հասարակագիտական ստուգատեսի ընթացքում մասնակցել եմ երկու օգտակար-արդյունավետ կլոր սեղան-հանդիպման, ինտելեկտուալ մրցաշարի և արտագնա պարապմունքի։ Ստուգատեսը համարում եմ հաջողված։

Leave a comment