Posted in uncategorizedd

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

1. Ձմեռային արձակուրդի ժամանակ դպրոցի ծաղկանոցում Աննան պետք է հերթապահի հունվարի այն օրերին, որոնք մեծ չեն 7-ից, իսկ Լիլիթը` որոնք մեծ են երեքից, բայց փոքր են 11-ից: Ո՞ր օրերին են նրանք միասին հերթապահելու:
Պատ. Միասին 4,5,6,7:
2. Այս տարվա Ձմեռ պապը հարյուր տարի հետո տոնելու է իր երեքհարյուրամյակը: Քանի՞ տարի առաջ է ծնվել Ձմեռ պապը:
Պատ.200
3. Տոնածառի խաղալիք գնելիս Լևոնը երկու անգամ ավելի շատ փող ծախսեց, քան Գագիկը: Քանի՞ դրամ ծախսեց տղաներից յուրաքանչյուրը, եթե Գագիկը 1500 դրամ ավելի քիչ է ծախսել:
 Պատ.Լևոնը3000 Գագիկ 1500:
4. Ձմեռ պապը նվերների տուփերը շարել է բուրգաձև,  ինչպես ցույց է տրված նկարում: Յուրաքանչյուր տուփի վրա գրված է տուփում եղած նվերների քանակը: Նկարից օգտվելով՝ գտիր, թե քանի նվեր կա ամենավերևի տուփում:

1+2=3  2+3=5  3+4=7  4+5=9

3+5=8 5+7=12 7+9=16

8+12=20  12+16=28

20+28=48

 

5. Ձմեռ պապը պետք է A քաղաքից B քաղաքը գնա: Գծագրի օգնությամբ պարզիր, թե քանի տարբեր ճանապարհ կա դրա համար, եթե կարող է շարժվել միայն սլաքների ցույց տված ուղղություններով:
Պատ. 5ճանապարհ:
6. Ձմեռ պապը նվերները բաժանելիս նկատեց, որ տները համարակալված էին 1-ից մինչև 7 թվերով (պարտադիր չէ հաջորդաբար): Հորիզոնական ուղղությամբ դասավորված տների համարների գումարը 16 էր, իսկ ուղղահայաց ուղղությամբ՝ 17 (տե՛ս գծագիրը): Գտիր անկյունի տան համարը:
Պատ.5
7. Նկարում բերված բոլոր օղակները միացնելով պետք էր տոնածառի շղթա ստանալ (տես նկարը): Ամենաքիչը քանի՞ օղակ պետք էր բացել՝ շղթան կազմելու համար:
Պատ .  4
8. Տոնածառին երեք գույնի լույս կա՝ կարմիր, կանաչ, դեղին: Սկզբում միանում է կարմիր լույսը, հետո այն անջատվում է, և միանում է կանաչը, հետո այն անջատվում է, և միանում է դեղինը, հետո դեղինը անջատվում է, և միանում է կարմիրը, և այդպես շարունակ: Յուրաքանչյուր անգամ լույսը մնում է մեկ վայրկյան: Լույսերը միացնելուց յոթանասուն վայրկյան հետո ո՞ր գույնը վառ կլինի:
Պատ.  կանաչ
9. Եղևնու 20 սանտիմետրանոց տնկին ամեն տարի բարձրանում է 20 սանտիմետրով: Տնկելուց քանի՞ տարի հետո եղևնու բարձրությունը կլինի 1մ:
Պատ. 4 տարի
10. Ձմեռ պապի պարկը նվերներով 110կգ է: Նվերների զանգվածը 100 կիլոգրամով ավելի է պարկի զանգվածից: Քանի՞ կիլոգրամ նվեր էր բերել Ձմեռ պապը:
Պատ. 10
11. Ինչ-որ տարի հունվարին եղել է չորս երկուշաբթի և չորս ուրբաթ: Շաբաթվա ի՞նչ օր է եղել այդ տարվա հունվարի 1-ը:
 Պատ.երեքշաբթի
12. Նոր տարվա՝ 2016-ի թվանշանների գումարը ինն է (2+0+1+6=9): Հաջորդը ո՞ր թվականին կբավարարվի այդ պայմանը:
 Պատ. 2025
13. Ձմեռ պապի նվերների պարկերից առաջինն ու երկրորդը միասին 105 կգ են, առաջինն ու երրորդը միասին՝ 110 կգ, երկրորդը և երրորդը միասին՝ 115կգ: Քանի՞ կիլոգրամ էր պարկերից յուրաքանչյուրը:
14. Տոնածառի լույսերը երեք գույնի են՝ կանաչ, կարմիր, դեղին: Սկզբում միանում է կանաչը: Մեկ վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է կարմիրը: Երկու վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է դեղինը: Երեք վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է կանաչը: Մեկ վայրկյան հետո այն անջատվում է, և միանում է կարմիրը, և այդպես շարունակ: Ի՞նչ գույնի լույս կլինի միացնելուց 70 վայրկյան հետո:
15. Դպրոցում տոնածառերը զարդարելու համար օգտագործեցին 16 դեղին գնդիկ, 24 կանաչ գնդիկ և 32 կարմիր գնդիկ, ընդ որում բոլոր տոնածառերի վրա նույն գույնի գնդիկներից հավասար քանակությամբ եղավ: Ամենաշատը քանի՞ տոնածառ զարդարեցին դպրոցում:ո
Պատ. 8 տոնածառ
16. Ձմեռ պապը նվերների չորս գույնի պարկ ուներ՝ կապույտ, կանաչ, դեղին, կարմիր: Նա իր ունեցած 8 գնդակը ցանկանում էր այդ պարկերում տեղավորել այնպես, որ առանց գնդակի պարկ չլինի: Քանի՞ ձևով կարող էր դա անել:

17. Չորս ընկեր՝ Արամը, Աշոտը, Գեղամը և Սուրենը, հազարից մեկական դեպի ետ են հաշվում. Արամն ասում է՝ 1000, Աշոտը՝ 999, Գեղամը` 998, Սուրենը 997, Արամը՝ 996, և շարունակում են նույն կարգով: Տղաներից ո՞վ կասի 278 թիվը:

Պատ. Գեղամը
18. Գտե՛ք այն ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների արտադրյալը 120 է:
Պատ . 15
19. Նոր տավա նվերների մի մասը բաժանելուց հետո Ձմեռ պապի մոտ մնաց 7 լիքը պարկ, 7 դատարկ պարկ և 7 կիսադատարկ պարկ: Դրանք ինչպես՞ պետք է բարձել երեք սահնակների, որպեսզի բոլորի վրա հավասար զանգվածով բեռ լինի:
20. Գծագրում բերված երեք հարկանի բուրգը կառուցելու համար օգտագործել են 1+9+25=35 խորանարդ: Այդպիսի տասը հարկանի բուրգ կառուցելու համար քանի՞ խորանարդ պետք կլինի:

Leave a comment