Posted in uncategorizedd

Լոռի

Lori.svg
Երկիր Հայաստան Հայաստան
Կարգավիճակ մարզ
Մտնում է Հայաստան
Ներառում է Քաղաք՝ 8
Գյուղ՝ 122
Վարչկենտրոն Վանաձոր[1]
Մարզպետ Արթուր Նալբանդյան
Բնակչություն (2002) 392․300[1]
Խտություն 103.5/կմ²
Տարածք 3799 կմ²
Posted in uncategorizedd

Թե ինչու ես սիրում եմ որսորդությունը

Վախթանգ Անանյան`

«Որսորդական պատմվածքներ» շարքից` Թե ինչու ես սիրում եմ որսորդությունը

Է՜յ հին ծանոթներ,

Է՜յ կանաչ սարեր …

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Այն բնությունը, ուր լեռնային վճիտ առվակի նման կարկաչել է իմ մանկությունը,— փարթամ է ու որսառատ։ Այնտեղ, ուր վերջանում է սաղարթախիտ դարավոր անտառն ու սկսվում ալպիական մուգ կանաչագույն պանորաման, ուր ձգվում են թավշյա սարահարթերը, դուք այժմ էլ կհանդիպեք մեր լեռների թագուհուն՝ եզջերվին։ Ամառը նրա մորթը շեկ կարմրագույն է և փայլփլում է արևի տակ՝ ոսկեզօծ բեհեզի նման։ Ամառը երբ բարձունքներում սարվորների ժխորն է տիրում, նա իջնում է հով ծմակները։ Ուշ աշնանը նա արածում է լեռան քամու սրբած լանջերին և անձկությամբ նայում ցած՝ տաք ու փարթամ անտառներին ու ձորերին, ուր եզ ու գոմեշ, գառն ու ոչխար վայելում են բնության առատ բարիքր։ Այժմ էլ Արփավուտի մթին թավուտներում֊, ուր հողը հավիտենապես զրկված է արեգակի կենարար ճառագայթներից, ուր աճում ու փտում է դարավոր կաղնին, արջն իր քոթոթներով ետ է տալիս թափված տերևի հաստ շերտը և ագահությամբ խժռում տանձն ու կաղինը։ Իսկ դեկտեմբերի վերջին, երբ վեր է կենում ցրտաշունչ քամին, նա, հեվալով իր կուտակած ճարպի հաստ շերտի տակ, մագլցում է վեր ու ձմեռային քուն մտնում խոր քարանձավներում։ Այժմ էլ մեր լեռների ամենագողտրիկ, սքանչելի բնակիչները՝ քարայծյամն ու եղնիկը ոստոստում են թփուտներում, լեոան այն լանջերին, ուր փարթամ բուսականությունը հյուսվել են ժայռերին, բարձրացել վեր և ապառաժները թաղել խիտ կանաչի մեջ։ 2 Այժմ էլ, լուսադեմին, եթե զգուշությամբ բարձրանաք մեր գյուղի վերև ընկած բլուրներն, ուր ամռան լուսընկա գիշերներին եզները մեղմ, որոճացել են, և խլուրդը գետնուղիներ է փորել, դուք կպատահեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին՝ մուկ որսալիս։ Իսկ գայլը քայլ առ քայլ ժայռերի ու թփերի հետևից այսօր էլ հետևում է հոտին։ Ես մեծացել եմ այդ կենդանիների մեջ, եղնիկների հետ, եղնիկի պես… Քանի՜–քանի անգամ հանդիպել եմ նրանց, հիացմունքով դիտել, երբ նրանք թեթև սուրացել են լեռն ի վեր, երբ քարայծը թռչկոտել է բարձրաբերձ ժայռերի ճակատին։ Եվ քանի՜–քանի անգամ հեվ ի հեվ վազել եմ, կախվել ժայռերից, փորսող եմ տվել թփերի տակ, ու սուլել է իմ հրացանի գնդակն անողորմ ու դաժան։ Լեռը, անտառը, խոխոջուն առուն, ծաղիկների բույրը—ահա իմ մայրը, որի գրկում մեծացել եմ հարազատ մորից զրկվելուց հետո։ Թարմ ու հոտավետ կանաչը — ահա իմ անկողինը, ուր ննջել եմ ես զեփյուռի մեղմ շոյանքի տակ՝ աչքերս հառած աստղալից երկնքին։ Եվ երբ լեռան կատարից դիտել եմ արևածագը, երբ ձյունը փայլփլել է ադամանդի շեղջի նման, երբ որոտացել է իմ հրացանը փախչող այծյամների հոտի ետևից, ճչացել եմ ես մանկան բերկրանքով։ Երբ ջարդված ու հոգնած նստել եմ զուլալ ջրերի մոտ, ուսիցս ցած առել որսորդական պայուսակը, ինձ թվացել է, թե չկա ավելի ախորժելի բան, քան ցամաք հաց ու պանիրը, լեռնային վտակի ափին։ Երթ խարույկը ճարճատել է թանձր խավարի մեջ ու մեր ստվերները երկարել են մթին բլուրներում, երբ մենք շամփուրներ ենք պատրաստել մասրենու թարմ ոստերից և լսել ղազախեցի որսկան Շաքարի պատմությունները, մեզ գերել է բնության անդորրը, նրա իմաստուն խաղաղությունը։ Վտանգը հետևել է մեզ քայլ առ քայլ։ Սողացել ենք ձյան հյուսերի հետ, ապառաժից իջնելիս պոկ է եկել մեր հենարանը, մահասարսուռ դող ենք զգացել մթին որջի առաջ, երբ կրակոցից զարթնած արջը դուրս է եկել քարանձավից կատաղի մռնչյունով։ Այնուամենայնիվ, սառնամանիքը, քաղցը, ծարավը և որսորդության հետ կապված մյուս դժվարությունները չեն կոտրել իմ հոգու կորովը։ Դրանք ինձ ամրացրել են ֆիզիկապես, կոփել իմ բնավորությունը։ Եվ այժմ էլ, երբ ես ապրում եմ ա՛յլ վայրերում, ա՛յլ կյանքով, երբ դարձել եմ գրքի ու գրչի մարդ, ես ավելի սրտառուչ, ավելի անզուսպ եմ ձգտում դեպի լեռները։ Հիմա էլ իմ հավատարիմ ընկերը, իմ հինավուրց բարեկամ հրացանը կախված է մահճակալիս վերև՝ քարայծի եղջյուրներից։ Երբ վերջանում է աշխատանքը և քաղաքը 3 պատրաստվում է հանգստի օրվան, պատից ցած է իջնում իմ հրացանը և փամփուշտակալը նորից է ծանրանում։ Եվ այն ժամին, երբ մայրաքաղաքում պետական օպերայի դռներից դուրս է հոսում այլերանգ հասարակությունը, մեր խարույկը պայծառ ճաճանչելով վառվում է Չաթին Դաղի բարձունքներում, և մենք ագահությամբ ներշնչում ենք լեռնային անապական օդը, արբենում հովի շնգշնգոցից ու նախա-զգում մոտալուտ որսի բերկրանքը։ Այդ իրոք որ հետաքրքրական և գեղեցիկ մի կյանք է, մարդու մեջ կենսարար ուժերը վերարտադրող մի կյանք, որին կուզեմ, որ ծանոթ լինի մեր պատանեկությունը։ Ոչ միայն ծանոթ լինի, այլև ապրի այդ կյանքով, սիրի շրջագայությունը լեռներում, թարմանա և ամրանա վաղվա պայքարների համար, սիրի զենքն ու որսորդությունը, սիրի մեր բնության հրաշալիքները։ Կար ժամանակ, երբ կարիքի տակ կորացած՝ մենք չէինք տեսնում արևի պայծառությունը և չէինք լսում զեփյուռի մեղեդին։ Մեր նոր սերունդը, որն ունի լազուր երկնքի նման ջինջ առօրյա, չի կարող սրտանց չսիրել լեռների վսեմությունը, ծաղկի բուրմունքը և սվսվացող անտառը՝ լուսընկա գիշերին։ Մենք լիառատ պետք է օգտվենք բնության անհուն ու անսպառ գեղեցկությունից մեր մեջ այդ գեղեցկությունն ամբարելու, մեր ավյունն ու եռանդը բազմապատկելու համար։ Այդ կյանքի հրապույրը ես ներծծում եմ նեկտարի նման, այդ կյանքը ես ագահությամբ կլանում եմ բնության գրկում և արժե այստեղ մի քանի դրվագ պատմել այդ կյանքից։

  • Կարդալ
  • Կարմիր գույնով նշիր քեզ դուր եկած ամենագեղեցիկ բառակապակցությունները:

 

  • Փորձիր գտնել սխալները և ուղղիր` հեվիհեվ, հեվալ:

հեվիհեվ-հևիհև

հեվալ-հևալ

  • Գտիր հոմանիշները                                                                                                                  Ամբարել-մթերել                                                                                                                        ավյուն-եռանդ
  • լազուր-երկնագույն
  • զեփյուռ-քամի
  • հինավուրց-հնօրյա,հնամենի,հին
  • Բացատիր հետևյալ բառերը` անապական, ծմակ:

անապական-Չապականված,մաքուր

ծմակ-անտառ

  • Ուշադրություն դարձրու հետևյալ բառերի ուղղագրությանը.Բարձրաբերձ ժայռեր, Չաթին Դաղի բարձունք, բնության անդորր, ոսկեզօծ բեհեզ: Կազմիր նախադասություններ նշված բառերով:

Սևանա լիճը պատված է բարձրաբերձ ժայռերով:

Չաթին Դաղի բարձունքը գտնվում է Դսեղ գյուղում:

Դիլիջանում անտառում զբոսնելիս վայելում էի բնության անդորրը:

Միջին դարերում հայ աղջիկները ոսեկօծ բեհեզով ասեղնագործում էին իրենց զգեստները:

  • Գտիր փթթել և փտել բառերի տարբերությունը /բացատրիր այդ բառերը/:

 

փթթել-Փարթամորեն աճել:

փտել-Լխկելով փչանալ:

 

 

Posted in uncategorizedd

Ածականներ

սովորական-որակական

ամենաանսովոր-որակական գերադրական

երիտասարդ-որակական դրական

զարմանալի-որակական դրական

գեղեցիկ-որակական դրական

դժվար-որակական դրական

մեծ-որակական դրական

ուրախ-որակական դրական

կապույտ-որակական դրական

հիասքանչ-որակական դրական

համարձակ-որակական դրական

 

Posted in uncategorizedd

Խնդիրներ սլաքավոր ժամացույցի վերաբերյալ:

 

ժամ

  1. Ժամը քանի՞սն է ցույց տալիս նկարում պատկերված ժամացույցը:

6:8 կամ 18:8

  1. Նկարագրեք րոպեների և ժամերի սլաքների դիրքը, եթե այն ցույց է տալիսժամը 8:25:

փոքր սլաքը ութի վրա կգա, իսկ մեծ սլաքը հինգի վրա:

  1. Նկարագրեք րոպեների և ժամերի սլաքների դիրքը, եթե այն ցույց է տալիսժամը 18:35:

փոքր սլաքը կգա վեցի վրա իսկ մեծ սլաքը յոթի վրա:ւ

  1. Ժամերի սլաքը գտնվում է 3-ի և 4-ի միջև, իսկ րոպեների սլաքը ցույց է տալիս 8-ը: Ժամը քանի՞սն է:

4-ին 20 պակաս

  1. Ժամը 14:40 –ին ժամերի սլաքը ո՞ր թվին է ամենամոտիկը:

3-ին:

  1. Ժամը 20:52 է: Երեսուն րոպե հետո րոպեների սլաքը ո՞ր թվին ամենամոտը կլինի:

4-ին

  1. Ժամը 19:43 է: Ժամը քանի՞սը կլինի 50 րոպե հետո:

20:33

  1. Ժամը 17:27 է: Ութսունվեց րոպե հետո րոպեների սլաքը ո՞ր թվին ամենամոտը կլինի:

 

  1. Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանիր այնպես, որ յուրաքանչյուր մասում եղած թվերի գումարը իրար հավասար լինեն:

 

  1. Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանիր այնպես, որ մասերից մեկում եղած թվերի գումարը երկու անգամ մեծ լինի մյուսում եղած թվերի գումարից:
Posted in uncategorizedd

ՍՈՎՈՐԱԿԱՆՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐՆ Է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը

-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,– ես ամենաանկրկնելին եմ: Եվ  թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Լեոնիդ Ենգիբարյան

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Կարդա և պատմիր:
  • Ինչպիսին էր գետակը.պատճառաբանիր պատասխանդ:
  • Բնութագրիր Մեծ գետին:
  • Ով է արժանանում պարգևների և պատիվների:

Պարգևներն և պստիվները արժանանում էր Մեծ գետը:

  • Վերնագիրը բացատրիր:
  • Դուրս գրիր բառակապակցությունները. կարմիր գույնով ներկիր գոյականները, իսկ կապույտ գույնով՝ ածականները:

 

 

 

 

 

Posted in uncategorizedd

Հայոց լեզու

  1. Տրված թվականները գրի՛ր բառերով:

 

 

Վաթսունհինգ-65

Քառասունութ-48

հարյուր յոթ-107

իննսուն երրեք-93

վեցհազար ութսունյոթ-6087

չորս հազար երեք հարյոր քսանմեկ-4321

յոթ հարյուր ութսունվեց-786

 

  1. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
    – Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
    Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
    Ինը քսանից տասնմեկով է փոքր:
    Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
    Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
    Ինն ինչի՞ց է մեծ:
    Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
    Տատս իննսունմեկ տարեկան է:

Ինը գրվում է մեկ ն-ով, բայց իննսուն,  իններորդը գրվւմ է երկու ն-ով

 

  1. Առաջին երկու զույգ նախադասությունները համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրի՛ր:

ա) Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում: – Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում:

բ) Տղան համար հարյուր վաթսունմեկ դպրոցն էր ավարտել: – Տղան հարյուր վաթսունմեկերորդ դպրոցն էր ավարտել:

գ) Իմ անունը մատյանում քսաներկուերորդն է:

Իմ անունը մատյանում համար քսաներկուերորդն է:
դ) Առաջնորդը համար վեց հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:

Առաջնորդը  վեց հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:
ե) Գրքի երեք հարյուր քսանմեկերորդ խնդիրն եմ լուծում:

Գրքի համար երեք հարյուր քսանմեկերորդ խնդիրն եմ լուծում:
զ) Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի համար երկու տանը:

Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի երկու տանը:

 

  1. Փակագծում տրված թվականներն այնպես գրի՛ր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝

(Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: – Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել:

Տասերորդ օրն է, որ բակ չեմ իջել:

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:

Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:
Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:

Երկիր թռչող յուրաքանչյուր  երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:
Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:

Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց:
Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն առանց մնացորդի կբաժանվի        տասներկուսի:

Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի        տասներկուսի:
Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքային         սեղանն ու պահարանը կարգի բերելուն:

Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային         սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:

Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել:
Արդեն (տասնվեց) դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:

Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն Է:

Իմ մեկերորդ գործը քեզ սիրով օգնել է:

  1. Սխալները գտի՛ր և ուղղի՛ր (քանի ձևով հնարավոր է):

Օրինակ՝
Մեր գյուղի համար երրորդ դպրոցը վերջերս է կառուցվել: – Մեր գյուղի համար երեք դպրոցը վերջերս է կառուցվել:Մեր գյուղի երրորդ դպրոցը վերջերս է կառուցվել:

 

 

Համար առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է:

Առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է:

Թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս:

Թիվ  համար տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս:
Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունիններորդ   արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք:

Վերջապես, երբ հույսներս կտրել էինք,

քառասունիններորդ   արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք:
Հինգերորդ համարի նկարն ուշադրությանս գրավեց:

Հինգերորդ  նկարն ուշադրությանս գրավեց:
Բակում ինը տղա կա:

Բակում  համար ինը տղա կա:

Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար իններորդն     է:

Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ  իններորդն   է:
Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ համարի նավախցիկը:

Այդ ուղևորին բաժին ընկավ համար ութերորդ համարի նավախցիկը:

Posted in uncategorizedd

ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԱՐԴՈՒՆ

Հենց այնպես, առանց պատճառի մի նեղացրեք մարդուն: Դա կարող է շատ վտանգավոր լինել: Իսկ գուցե նա Մոցարտ է: Եվ առավել ևս դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ իր «Թուրքական քայլերգը»: Դուք նրան կնեղացնեք, և նա այլևս ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, ապա մյուսը, և աշխարհում կպակասի հրաշալի երաժշտությունը, կպակասեն լուսավոր մտքերն ու զգացմունքները, և հետևաբար կպակասեն նաև լավ մարդիկ:

Իհարկե, Դուք գուցե մեկ ուրիշին նեղացնեք, չէ՞ որ  ամեն  մարդ Մոցարտ չէ, բայց ամեն դեպքում պետք չէ, իսկ եթե հանկարծ…

Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:

Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:

Խնայեք իրար, մարդիկ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր խնայել բառը:

խնայել-պահպանել:

  1. Ո՞ր իմաստով է օգտագործված տեքստում այս բառը:

Այս տեքստում խնայել բառն օգտագործված է որպես պահել, փայփայել, հարգել և այլն:

  1. Ո՞վ է Մոցարտը; Պատմիր նրա մասին:

Մոցարտը ծնվել է 1756 թվականի հունվարի 27-ին Զալցբուրգում, որն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը Ավստրիայի տարածքում է)։Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան շատ վաղ տարիքում, երբ լրացել էր նրա երեք տարեկանը։ 1770-1774 թվականներին Մոցարտը անցկացնում է Իտալիայում։Մոցարտը գրել է 20 դաշնամուրային սոնատ։ Նա նոր տիպի սոնատի հիմնադիրն է։ Իր սոնատներում Մոցարտը օգտագործել է դարին բնորոշ տեխնիկական բոլոր հնարները։ Նա սոնատասիմֆոնիկ ցիկլի զարգացման գործում առաջ անցավ Հայդնից։ Մոցարտը գրել է 41 սիմֆոնիա։ Հատկապես տարածված ու սիրված են նրա վերջին 3 սիմֆոնիաները։ Այս ստեղծագործությունները նախատեսված են եղել 1 երեկոյի ընթացքում կատարելու համար։ Սիմֆոնիաներից ամենատարածվածների շարքում է №40՝ սոլ մինոր սիմֆոնիան։ Այն քնարական է, բաղկացած է 4 մասից, որոնք գրված են դասական սիմֆոնիայի սկզբունքով։Մոցարտի ստեղծագործական այս փուլը սկսվում է երեք կվարտետներով (KV 575, KV 589, KV 590) և ժամանակային առումով նրանց մոտ է «Կվինտետ Շտադլերի համար» կլարնետային ստեղծագործությունը:Մոցարտը  մահացել է դեկտեմբերի 5, 1791 (35 տարեկանում)

 

Posted in uncategorizedd

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,

Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,

Պայտերը խփում են, խփում են հողին.-

Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:

գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,

Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,

Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-

Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

Posted in uncategorizedd

ՏՐԻՈԼԵՏ ԻՆՏԻՄ

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.

Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…

 

 

Posted in uncategorizedd

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

 

Ես Չարենցի բանաստեղծություններից սիրում եմ սա, քանի որ այստեղ ասում է

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.