Posted in uncategorizedd

Նյութի ագրեգատային վիճակներ:Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:Հալման տեսակարար ջերմունակություն:Գոլորշիացում և խտացում:Եռում:Եռման ջերմաստիճան:Շոգեգոյացման տեսակարար ջերմունակություն:

11.05-15.05

Թեման.Նյութի ագրեգատային վիճակներ:Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:Հալման տեսակարար ջերմունակություն:Գոլորշիացում և խտացում:Եռում:Եռման ջերմաստիճան:Շոգեգոյացման տեսակարար ջերմունակություն:

Կարող եք տեսանյութեր պատրաստել խոհանոցում, բնության մեջ, տեղի ունեցող վերը նշված երևույթները, մեկնաբանեք  տվյալ ջերմային երևույթների ընթացքը:Կարող եք այս թեմաների շրջանակներում համացանցից տեսանյութերի թարգմանություններ կատարել:

Տեսադասերին քննարկվող հարցեր.

1.Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Գազային, հեղուկ և պինդ:

2.Որոնք են ջրի ագրեգատային վիճակները:

Գոլորշին, սառույցը և ջուրը։

3.Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Նյութի ագրեգատային վիճակները որոշվում են տեսքով և ջերաստիճանով:

4.Ինչպիսի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:

Գազերում մոլեկուլների փոխազդեցությունը թույլ է, իրարից անկանոն են և չեն փահպանում ձևը և ծավալը։ Հեղուկներում մոլեկուլներն նույնպես անկանոն են, դասավորված են լինում իրար քիփ և խիտ։ Իսկ պինդ մարմիններում մոլեկուլներն անկանոն չեն և պահում են իրենց ձևն և ծավալը։

5.Որ պրոցեսն է կոչվում հալում:

Նյութը պինդ վիճակից դեպի հեղուկ գործողությունը կոչվում է՝ հալում։

6.Որ պրոցեսն է կոչվում պնդացում:

Նյութի հեղուկ վիճակից անցումը բյուրեղային վիճակի, անվանում են պնդացում:

7.Ինչ է հալման ջերմաստիճանը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալչում է, կոչվում է հալման ջերմաստիճան:

8.Ինչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

1 կգ բյուրեղային նյութը նույն  ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:

9.Ինչպես են հաշվում ջերմաքանակը,որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Հալման ջերմաստիճանում կամայական զանգվածով բյուրեղային մարմնի հալման համար անհրաժեշտ ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ մարմնի հալման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով։

10.Ինչ է շոգեգոյացումը,և ինչ ձևով է այն արտահայտվում

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազայինի կոչվում է շոգեգոյացում։

11.Ինչ է գոլորշիացումը

Գոլորշացումը շոգեգոյացում է, որը տեղի է ունենում հեղուկի ազատ մակերևույթից:

12Ինչու է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում

Խտացումը կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ գոլորշին չի շփվում հեղուկի հետ: 

13.Ինչից է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը

Հեղուկի գոլորշիացման արագությունը կախված է ջերմության փոփոխումից։

14.ինչ է խտացում

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում։

15.Որ գոլորշին է կոչվում հագեցած

Հագեցած գոլորշին հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշին է։

16.Որ պրոցեսն են անվանում եռում

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:

17.Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:  

18.Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

19.Որն է շոգեգոյացման տեսակարար ջերմությունմիավորը միավորների ՄՀ-ում

Շոգեգոյացման տեսակարար ջերմությունը նշանակում են r տառով և չափում են ջոուլը բաժանած կիլոգրամով (Ջ/կգ):

20.Ինչպես են հաշվում այն ջերմաքանակը,որն անհրաժեշտ է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար

Կամայական m զանգված ունեցող և եռման ջերմաստիճանում գտնվող հեղուկի գոլորշացման համար անհրաժեշտ ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ հեղուկի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով՝ Q=rm(1)

 

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ149-ից մինչև էջ164-ը

Լրացուցիչ առաջադրանք.

ԼուծելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ31-ից մինչև  էջ46:

Leave a comment