11.05-15.05
Թեման.Նյութի ագրեգատային վիճակներ:Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:Հալման տեսակարար ջերմունակություն:Գոլորշիացում և խտացում:Եռում:Եռման ջերմաստիճան:Շոգեգոյացման տեսակարար ջերմունակություն:
Կարող եք տեսանյութեր պատրաստել խոհանոցում, բնության մեջ, տեղի ունեցող վերը նշված երևույթները, մեկնաբանեք տվյալ ջերմային երևույթների ընթացքը:Կարող եք այս թեմաների շրջանակներում համացանցից տեսանյութերի թարգմանություններ կատարել:
Տեսադասերին քննարկվող հարցեր.
1.Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
Գազային, հեղուկ և պինդ:
2.Որոնք են ջրի ագրեգատային վիճակները:
Գոլորշին, սառույցը և ջուրը։
3.Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
Նյութի ագրեգատային վիճակները որոշվում են տեսքով և ջերաստիճանով:
4.Ինչպիսի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:
Գազերում մոլեկուլների փոխազդեցությունը թույլ է, իրարից անկանոն են և չեն փահպանում ձևը և ծավալը։ Հեղուկներում մոլեկուլներն նույնպես անկանոն են, դասավորված են լինում իրար քիփ և խիտ։ Իսկ պինդ մարմիններում մոլեկուլներն անկանոն չեն և պահում են իրենց ձևն և ծավալը։
5.Որ պրոցեսն է կոչվում հալում:
Նյութը պինդ վիճակից դեպի հեղուկ գործողությունը կոչվում է՝ հալում։
6.Որ պրոցեսն է կոչվում պնդացում:
Նյութի հեղուկ վիճակից անցումը բյուրեղային վիճակի, անվանում են պնդացում:
7.Ինչ է հալման ջերմաստիճանը:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալչում է, կոչվում է հալման ջերմաստիճան:
8.Ինչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:
1 կգ բյուրեղային նյութը նույն ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:
9.Ինչպես են հաշվում ջերմաքանակը,որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:
Հալման ջերմաստիճանում կամայական զանգվածով բյուրեղային մարմնի հալման համար անհրաժեշտ ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ մարմնի հալման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով։
10.Ինչ է շոգեգոյացումը,և ինչ ձևով է այն արտահայտվում
Նյութի անցումը հեղուկ վիճակից գազայինի կոչվում է շոգեգոյացում։
11.Ինչ է գոլորշիացումը
Գոլորշացումը շոգեգոյացում է, որը տեղի է ունենում հեղուկի ազատ մակերևույթից:
12Ինչու է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում
Խտացումը կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ գոլորշին չի շփվում հեղուկի հետ:
13.Ինչից է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը
Հեղուկի գոլորշիացման արագությունը կախված է ջերմության փոփոխումից։
14.ինչ է խտացում
Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում։
15.Որ գոլորշին է կոչվում հագեցած
Հագեցած գոլորշին հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշին է։
16.Որ պրոցեսն են անվանում եռում
Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:
17.Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:
18.Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն
Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:
19.Որն է շոգեգոյացման տեսակարար ջերմությունմիավորը միավորների ՄՀ-ում
Շոգեգոյացման տեսակարար ջերմությունը նշանակում են r տառով և չափում են ջոուլը բաժանած կիլոգրամով (Ջ/կգ):
20.Ինչպես են հաշվում այն ջերմաքանակը,որն անհրաժեշտ է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար
Կամայական m զանգված ունեցող և եռման ջերմաստիճանում գտնվող հեղուկի գոլորշացման համար անհրաժեշտ ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ հեղուկի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով՝ Q=rm(1)
Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ149-ից մինչև էջ164-ը
Լրացուցիչ առաջադրանք.
ԼուծելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II >>-ից էջ31-ից մինչև էջ46: