Posted in uncategorizedd

Ճամփորդություն դեպի Ոսկեհատ

Մենք այսօր գնացել էին Ոսկեհատ: Սկզբում մենք նստեցինք ավտոբուս և շարժվեցինք: Ճանապարհին սուջուխ կերանք և խաղացինք 21: Կանգնեցինք Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցում: Այնտեղ 3 տղա եկան մեզ հետ և մեզ ուղեկցեցին: Շատ հետաքրքիր էր և շատ հաճելի էր դիտել այդ տեսարանները: Գնացինք և հասանք մի տեղ, որը շատ նման էր ամրոցի, այն սկզբից կլոր էր երևում, բայց երբ դիմացից նայեցինք, տեսանք, որ կլոր չէ: Գնացինք՝ ճանապարհին ուրախանալով և խաղալով: Սկզբում մենք մի զառիվեր բարձրացանք, հետո գնացինք և մտանք մի տեղ, որտեղ վերևը բաց էր: Մենք հետո գնացինք մեծ ֆուտբոլի դաշտ, որտեղ հանգստացանք, լիքը խաղացինք և տեսանք քարերից մեկի վրա նկար, որը ցույց էր տալիս, որ եղնիկի հետևից հովազ էր ընկել: Քանի որ ֆուտբոլի ժամը սկսվեց, մենք գնացինք և դիտեցինք ֆուտբոլը: Ֆուտբոլը ավարտվեց 5:0 հաշվով՝ օգուտ Ոսկեհատի երեխաներին: Մենք այդքան էլ չտխրեցինք, հակառակը, մենք նրանց հրավիրեցինք մեր դպրոց՝ ֆուտբոլ խաղալու: Այդպես գնացինք նստեցինք ավտոբուս և շարժվեցինք դեպի դպրոց:))

This slideshow requires JavaScript.

Leave a comment